«Լիվերպուլի» նախկին ֆուտբոլիստ Ջեյմի Կարագերը կարծում է, որ «Արսենալի» պաշտպան Յուրիեն Թիմբերի հետ պայմանագիր կնքելը օգուտ կբերի մերսիսայդցիներին։
«Ինչ վերաբերում է «Լիվերպուլին», ես խոսում էի պաշտպանությունն ուժեղացնելու անհրաժեշտության մասին և կցանկանայի, որ նրանք ունենային այնպիսի պաշտպան, ինչպիսին Յուրիեն Թիմբերն է։ Ջոզեֆ Գոմեսի ու Քոնոր Բրեդլիի վերջին վնասվածքները Արնե Սլոտին թողել են առանց պաշտպանության»,- Կարագերի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։
Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում 23-ամյա Թիմբերը անցկացրել է 22 հանդիպում՝ դառնալով մեկ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։