«Արսենալը» հետաքրքրություն է ցուցաբերում «Ֆիորենտինայի» 24-ամյա հարձակվող Մոյզե Քինի նկատմամբ։ Այս մասին հայտնում է Caught Offside-ը։
Աղբյուրի համաձայն, այս ամառ իտալացի ֆուտբոլիստի պայմանագրում ուժի մեջ կմտնի 52 միլիոն եվրոյի ազատման կետ։
Այս մրցաշրջանում հարձակվողը բոլոր մրցաշարերում մասնակցել է 29 հանդիպման, որոնցում դարձել է 19 գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Ֆուտբոլիստի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2029 թվականի ամառը։