Պրեմիեր Լիգայի 26-րդ տուրում «Մանչեսթեր Յունայթեդը» արտագնա խաղում մրցեց «Էվերթոնի» հետ։
Հանդիպումը ավարտվեց ոչ-ոքի՝ 2։2 հաշվով։
Առաջին խաղակեսում տանտերերը երկու անգամ գրավեցին «Մանչեսթեր Յունայթեդի» դարպասը, որոնց կազմից աչքի ընկան Բետուն և Աբդուլայ Դուկուրը։ Երկրորդ խաղակեսի վերջում հյուրերը կարողացան երկու գոլ խփել և խուսափել պարտությունից։ Ռուբեն Ամորիմի թիմի կազմից աչքի ընկան Բրունու Ֆերնանդեշը և Մանուել Ուգարտեն։
Պրեմիեր Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝