«Բարսելոնայի» վինգեր Ֆերան Տորեսը կարող է փոխել ակումբը։ Ինչպես հաղորդում է Fichajes-ը, 24-ամյա իսպանացու ծառայություններով հետաքրքրված է Լոնդոնի «Չելսին», որը պատրաստ է հաջորդ ամառ ֆուտբոլիստի համար վճարել մոտ 30 միլիոն եվրո:
Հիշեցնենք, որ Տորեսը նախկինում հանդես է եկել Անգլիայի Պրեմիեր լիգայում «Մանչեսթեր Սիթիի» կազմում, որտեղից 2022 թվականին տեղափոխվել է «Բարսելոնա»։
Այս մրցաշրջանում Տորեսը բոլոր մրցաշարերում անցկացրել է 26 հանդիպում՝ դառնալով տասը գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։
Հավելենք, որ Տորեսի գործող աշխատանքային պայմանագիրը «Բարսելոնայի» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։