Հայտնի են Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի 1/8-րդ եզրափակչի վիճակահանության արդյունքները

Այսօր տեղի ունեցավ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի 1/8-րդ եզրափակչի վիճակահանությունը, որի արդյունքում ձևավորեցին հետևյալ զույգերը.

«Բրյուգե» – «Ասթոն Վիլա»
«Բորուսիա» Դորտմունդ – «Լիլ»
«Ռեալ Մադրիդ» – «Ատլետիկո»
«Բավարիա» – «Բայեր»
ՊՍՎ – «Արսենալ»
«Ֆեյենորդ» – «Ինտեր»
ՊՍԺ – «Լիվերպուլ»
«Բենֆիկա» – «Բարսելոնա»

Հիշեցնենք, որ դիմակայությունների առաջին խաղերը կանցկացվեն մարտի 4-ին, իսկ պատասխան հանդիպումները` մարտի 11-ին։