Ինչպես հաղորդում է Corriere dello Sport-ը, ֆրանսիացի կիսապաշտպան Պոլ Պոգբայի ծառայություննեըով հետաքրքրված էր «Ֆիորենտինան»:
Կողմերը մի քանի անգամ հանդիպել են, սակայն «մանուշակները» հրաժարվել են պայմանագիր կնքել կիսապաշտպանի հետ՝ նրա ֆիզիկական պատրաստվածության վերաբերյալ կասկածների պատճառով։
Հիշեցնենք, որ ֆրանսիացի ֆուտբոլիստը որակազրկվել է չորս տարով արգելված միջոց ընդունելու համար, սակայն Մարզական արբիտրաժային դատարանը (CAS) որակազրկման ժամկետը կրճատել է մինչև 18 ամիս։