Անգլիայի հավաքականի նախկին կիսապաշտպան լեգենդար Դևիդ Բեքհեմը խոսել է 2003 թվականին «Մանչեսթեր Յունայթեդից» Մադրիդի «Ռեալ» տեղափոխության մասին:
«Ես կցանկանայի մնալ «Մանչեսթեր Յունայթեդում» մինչև կարիերայիս ավարտը և երբեք չհեռանալ, բայց դա վիճակված չէր: Կարիերայիս ընթացքում ամենաշատը ափսոսում եմ, որ Մանչեսթերից տեղափոխվել եմ Մադրիդ»,- Բեքհեմի խոսքերն է մեջբերում Players Sayings-ը։
Հիշեցնենք, որ Դևիդ Բեքհեմը խաղացել է «Պրեստոնում», «Մանչեսթեր Յունայթեդում», «Ռեալում», «Լոս Անջելես Գելեքսիում», «Միլանում» և «Պարի Սեն Ժերմենում»։
Անգլիացին ներկայումս «Ինտեր Մայամիի» նախագահն է։