«Բարսելոնայի» կիսապաշտպան Պեդրին բարձր է գնահատել թիմի ցուցադրած խաղը «Սևիլիայի» դեմ խաղում (4:1): «Բլաուգրանաները» 62-րդ րոպեին մնացին տասը հոգով, երբ Ֆերմին Լոպեսը կարմիր քարտ ստացավ։
Մնացած ժամանակում հյուրերը ոչ միայն կարողացան պահպանել իրենց առավելությունը, այլեւ եւս մեկ գոլ խփեցին։
«Նախկինում շատ խաղեր են եղել, երբ մենք տասը հոգով էինք և չգիտեինք, թե ինչպես խաղալ այդ պայմաններում: Հիմա ամեն ինչ փոխվել է։ Մեզ հաջողվեց դա անել այսօր, և ես շատ գոհ եմ դրանից»,- խաղից հետո լրագրողներին ասաց Պեդրին, ով մեկ գոլային փոխանցում կատարեց: