Կրիշտիանու Ռոնալդուն կշարունակի հանդես գալ «Ալ-Նասրում»։
Ինսայդեր Նիկոլո Շիրան հայտնում է, որ 40-ամյա պորտուգալացին երկարաձգել է պայմանագիրը սաուդյան ակումբի հետ մինչև 2026 թվականը։
Հարձակվողը արաբական թիմում հանդես է գալիս 2022/23 մրցաշրջանից։ Սաուդյան Արաբիայի ընթացիկ առաջնությունում նա 18 խաղում դարձել է 16 գոլի հեղինակ եւ գլխավորում է ռմբարկուների ցուցակը։