«Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է տեղափոխվել գերմանական Բունդեսլիգա։ Ըստ Transferfeed-ի՝ հայ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Դորտմունդի «Բորուսիան»:
Գերմանական ակումբի ղեկավարությունը նախատեսում է ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ պաշտոնականացնել ֆուտբոլիստի տրանսֆերը։
Սպերցյանի շուկայական արժեքը գնահատվում է 20 մլն եվրո։ Էդուարդի աշխատանքային պայմանագիրը ռուսական ակումբի հետ գործում է մինչև 2026 թվականի կեսերը:
Մրցաշրջանի առաջին կեսում կիսապաշտպանը Ռուսաստանի Պրեմիեր լիգայում անցկացրել է 18 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։