Ֆերմին Լոպեսն անդրադարձել է Copa Del Rey-ի կիսաեզրափակչում հնարավոր «Էլ-Կլասիկոյին»

Կատալոնական «Բարսելոնայի» երիտասարդ կիսապաշտպան Ֆերմին Լոպեսը անդրադարձել է Copa Del Rey-ի կիսաեզրափակչում հնարավոր «Էլ-Կլասիկոյին»։

«Մեզ չի հետաքրքրում, թե ում հետ կհանդիպենք կիսաեզրափակչում, կարծում եմ ցույց տվեցինք, որ կարող ենք մրցել ցանկացածի հետ», – ասել է Ֆերմին Լոպեսը, ով հրաշալի մրցաշրջան է անցկացնում կատալոնական գրանդի կազմում։