Նոր տեղեկություն Տրենտ Ալեքսանդր-Առնոլդի առողջական վիճակի վերաբերյալ

«Լիվերպուլի» պաշտպան Տրենտ Ալեքսանդր-Առնոլդը խուսափել է լուրջ վնասվածքից:
Պրեմիեր լիգայի 24-րդ տուրի «Բորնմութի» հետ հանդիպման ժամանակ (2:0) նա վնասել է ազդրի մկանը և փոխարինվել 70-րդ րոպեին։

Ինչպես հայտնում է The Times-ը, սկանավորումները ցույց են տվել, որ ֆուտբոլիստը շարքից դուրս է մնալու մի քանի օր: Այնուամենայնիվ, ակումբը չի ցանկանում վտանգի ենթարկել ֆուտբոլիստի առողջությունը։ Տրենտը դժվար թե խաղադաշտ դուրս գա «Էվերթոնի» հետ դերբիից առաջ, որը կկայանա փետրվարի 12-ին:

Այդ պատճառով անգլիացին չի մասնակցի Լիգայի գավաթի կիսաեզրափակչի «Թոթենհեմի» դեմ պատասխան հանդիպմանը և Անգլիայի գավաթի 4-րդ տուրի՝ «Պլիմութի» դեմ խաղին։