«Միլանի» հենակետային կիսապաշտպան Իսմայիլ Բենասերը վարձավճարով տեղափոխվեց «Մարսել»։ Համաձայնագիրն ուժի մեջ է մինչև մրցաշրջանի ավարտը և ներառում է ֆուտբոլիստին գնելու տարբերակ։ Այս մասին հայտնում է իտալական ակումբի պաշտոնական կայքը։
Բենասերին «Միլանը» ձեռք է բերել «Էմպոլիից» 2019 թվականի ամռանը։ Նա «ռոսոներիների» կազմում անցկացրել է 178 հանդիպում և դարձել 8 գոլի հեղինակ։
2024 թվականի սեպտեմբերին 27-ամյա ֆուտբոլիստը վիրահատության էր ենթարկվել ոտքի սրունքի մկանի լուրջ վնասվածքի պատճառով։ Այս մրցաշրջանում նա մասնակցել է 8 հանդիպման, սակայն արդյունավետ գործողություններով աչքի չի ընկել։