Կարևոր տեղեկություն Մանուել Նոյերի ապագայի վերաբերյալ

Մանուել Նոյերը նոր պայմանագիր է կնքել «Բավարիայի» հետ։

38-ամյա դարպասապահը երկարաձգել է պայմանագիրը, որը պետք է ավարտվեր այս մրցաշրջանում, մինչև 2026 թվականը։

Նոյերը «Բավարիա» է տեղափոխվել 2011 թվականին «Շալկեից»: Այդ ժամանակից ի վեր գերմանացին մյունխենյան թիմի կազմում անցկացրել է 547 հանդիպում՝ 11 անգամ դառնալով Գերմանիայի չեմպիոն և երկու անգամ հաղթել Չեմպիոնների լիգայում։