SERIE A. Մարտական ոչ-ոքի միլանյան դերբիում․ «Միլանը» և «Ինտերը» չպարզեցին հաղթողին 🎥

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում միլանյան դերբի էր։ «Միլանը» ընդունել էր «Ինտերին»։

Հանդիպումը ավարտվեց մարտական ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։

«Ռոսոներիները» առաջ անցան հաշվի մեջ առաջին խաղակեսի վերջում Տեյանի Ռեյնդերսի գոլի շնորհիվ, սակայն Սիմոնե Ինձագիի թիմը 93-րդ րոպեին Ստեֆան դե Վրեյի գոլի շնորհիվ փրկվեց պարտությունից։

«Ինտերի» հայ կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց հանդիպմանը և փոխարինվեց 76-րդ րոպեին։

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝