«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Ռուբեն Ամորիմը մեկնաբանել է թիմի պաշտպան Լիսանդրո Մարտինեսի վնասվածքը Պրեմիեր Լիգայի 24-րդ տուրի՝ «Քրիսթալ Փելասի» դեմ խաղում (0։2)։
«Կարծում եմ՝ սա լուրջ իրավիճակ է։ Նա ոչ միայն հիանալի ֆուտբոլիստ է, այլեւ հանդերձարանում ուժեղ բնավորություն։ Նա զգաց դա (վնասվածքը), և երբ դու ֆուտբոլիստ ես, գիտես, երբ դա լուրջ բան է։ Մենք այստեղ ենք նրան օգնելու համար»,- Ամորիմի խոսքերն է մեջբերում լրագրող Ֆաբրիցիո Ռոմանոն։
Հիշեցնենք, որ հանդիպման վերջնամասում արգենտինացի ֆուտբոլիստը ծանր ցավ է զգացել ծնկի հատվածում։ Մարտինեսը լաց է եղել, երբ իրեն պատգարակով դուրս են բերել խաղադաշտից։ Հնարավորություն կա, որ սա խաչաձև կապանների վնասվածք է։