Հանս-Դիտեր Ֆլիկը մեկնաբանել է «Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակը

«Բարսելոնայի» գլխավոր մարզիչ Հանս-Դիտեր Ֆլիկը Իսպանիայի առաջնության հերթական տուրում «Ալավեսի» նկատմամբ տարած հաղթանակից հետո ամփոփել է հանդիպումը (1։0)։

«Դժվար խաղ էր, մենք շատ քրտնաջան աշխատանք կատարեցինք։ Շատ կարևոր էր երեք միավոր վաստակել՝ հաշվի առնելով «Ռեալի» երեկվա արդյունքը։ Մենք ֆուտբոլիստներին ցույց տվեցինք այն տարածքները, որոնք մեզ անհրաժեշտ էին հարձակվելու համար։

Հանդիպման երկրորդ խաղակեսը շատ ավելի լավ անցավ։ Շատ ուրախ եմ թիմի համար։ Ֆուտբոլիստները փորձում էին գոլ խփել, բայց դժվար էր, քանի որ մրցակիցը լավ էր պաշտպանվում։

Գավի՞ն։ Նա ցանկանում էր շարունակել հանդիպումը։ Նրան փոխարինելը իմ կամ ֆուտբոլիստի որոշումը չէ։ Սա բժշկի որոշումն է»,- Ֆլիկի խոսքերն է մեջբերում Marca-ն։

Լա Լիգայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝