Ռոբերտ Լևանդովսկի․ «Մեզ պետք էր հաղթել, հետո նայել մրցաշարային աղյուսակին»

Լա Լիգայի 22-րդ տուրում «Բարսելոնան» մրցեց «Ալավեսի» հետ և հաղթեց 1։0 հաշվով։ Հանդիպման միակ գոլը հեղինակեց Ռոբերտ Լևանդովսկին։

«Խաղից առաջ մենք գիտեինք, որ պետք է հաղթենք: Մենք զիջում ենք առաջատարին, ու ամենակարևորը հաղթանակն էր։ Մեզ պետք էր հաղթել, հետո նայել մրցաշարային աղյուսակին։ Մենք չենք կարող միշտ 3-4-5 գոլ խփել։ Երբեմն մենք պետք է խաղանք թիմերի դեմ, որոնք պարզապես պաշտպանվում են, բայց դա ֆուտբոլ է։

Մենք համբերատար խաղացինք և կարողացանք մեկ գոլ ավելի խփել, քան մրցակիցները։ Մենք երջանիկ ենք»,- Լևանդովսկու խոսքերն է մեջբերում Marca-ն։

«Բարսելոնան» զիջում է «Ատլետիկոյին» երեք, իսկ «Ռեալին»՝ չորս միավորով։