«Լոկոմոտիվը» որոշում է կայացրել Նաիր Թիկնիզյանի վերաբերյալ

«Լոկոմոտիվը» հրաժարվել է իսպանական «Լեգանեսին» վաճառել թիմի պաշտպան Նաիր Թիկնիզյանին։ Այս մասին Championat-ին հայտնել է իրավիճակին ծանոթ աղբյուրը։

Իսպանական ակումբը հայ ֆուտբոլիստին վարձավճարով գնելու տարբերակով առաջարկել է, սակայն մերժում է ստացել։

Այս մրցաշրջանում 25-ամյա ֆուտբոլիստը բոլոր մրցաշարերում անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով երկու գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ։ Թիկնիզյանի գործող աշխատանքային պայմանագիրն ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի ամառը։ Transfermarkt պորտալը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 6 միլիոն եվրո։