Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Էմպոլիին»։
Հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4։1 հաշվով։
Թուրինյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռանդալ Կոլո-Մուանին, ևս մեկական անգամ աչքի ընկավ Դուշան Վլահովիչը և Չիկո Կոնսեյկաոն։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Մատիա Դե Շիլիոն։
Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝