SERIE A. «Յուվենտուսը» տանը խոշոր հաշվով հաղթեց «Էմպոլիին» 🎥

Իտալիայի առաջնության 23-րդ տուրում «Յուվենտուսը» սեփական հարկի տակ ընդունեց «Էմպոլիին»։

Հանդիպումը ավարտվեց տանտերերի հաղթանակով՝ 4։1 հաշվով։

Թուրինյան ակումբի կազմից դուբլի հեղինակ դարձավ Ռանդալ Կոլո-Մուանին, ևս մեկական անգամ աչքի ընկավ Դուշան Վլահովիչը և Չիկո Կոնսեյկաոն։ Հյուրերի միակ գոլը հեղինակեց Մատիա Դե Շիլիոն։

Ա Սերիայի մրցաշարային աղյուսակը, ստորև՝