Ժոաու Ֆելիշը կարող է վերադառնալ Լա Լիգա

Կատալոնական «Բարսելոնային» առաջարկվել է վերադարձնել հարձակվող Ժոաու Ֆելիշին, ով այժմ հանդես է գալիս «Չելսիում»։ Պորտուգալացին Լոնդոն է տեղափոխվել անցյալ տարվա օգոստոսին Մադրիդի «Ատլետիկոյից»։

Ինչպես հայտնում է ElNacional-ը, Ֆելիշն այժմ կարող է վերադառնալ «Բարսելոնա»։ Կատալոնական գրանդին առաջարկվել է 25-ամյա հարձակվողին վարձավճարով ձեռք բերել ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրերին։

Նշվում է նաև, որ ֆուտբոլիստը զղջում է անգլիական ակումբ տեղափոխվելու համար։

Հիշեցնենք, որ Ֆելիշը նախորդ մրցաշրջանում վարձավճարով հանդես էր գալիս «Բարսելոնայում»։ Ֆուտբոլիստի պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը։