Հարի Քեյն․ «Հաճելի է շատերին լուռ տեսնելը»

«Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր ֆուտբոլային նվաճումների մասին։

«Բավարիայի» հարձակվողը Բունդեսլիգայում իր առաջին 50 հանդիպումներում խփել է 55 գոլ, ինչը մրցաշարային ռեկորդ է։

«Շատ մարդիկ կան, ովքեր իմ կարիերայի ընթացքում խոսել են միայն այն մասին, որ ես դեռ ոչ մի գավաթ չեմ նվաճել: Հաճելի է շատերին լուռ տեսնելը։

Որպես հարձակվող՝ ցանկանում ես որքան հնարավոր է շատ գոլեր խփել: 55 գոլ 50 խաղում հպարտանալու բան է: Բայց ինձ համար կարևոր են հաջորդ 50 խաղերը և դեռ քանի գոլ կարող եմ խփել թիմի հետ»,- Bild-ին ասել է «Բավարիայի» հարձակվողը։