«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական կայքի միջոցով հայտարարել է նոր տրանսֆերի մասին։ Անգլիական գրանդի շարքերն է համալրել Պատրիկ Դորգուն, ով նախկինում հանդես է եկել «Լեչեում»:
20-ամյա ֆուտբոլիստը պայմանագիր է կնքել «կարմիր սատանաների» հետ, որը նախատեսված է մինչև 2030 թվականի կեսերը։ Այն պարունակում է ևս մեկ տարով երկարաձգելու տարբերակ:
Դորգուն ունիվերսալ խաղացող է, ունակ է խաղալ ձախ պաշտպանի, ձախ կիսապաշտպանի և նույնիսկ աջ եզրայինի դիրքում: Այս մրցաշրջանում դանիացին անցկացրել է 23 հանդիպում՝ դառնալով 3 գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։
Ավելի վաղ մամուլը գրել էր, որ Պատրիկ Դորգուի տրանսֆերը «Մանչեսթեր Յունայթեդի» համար կարժենա 30 միլիոն եվրո։