Ֆրենկի դե Յոնգը կողմնորոշվել է Սաուդյան Արաբիա տեղափոխվելու հարցում

«Բարսելոնայի» կիսապաշտպան Ֆրենկի դե Յոնգը կարիերան Սաուդյան Արաբիայում շարունակելու ցանկություն չունի։ Հոլանդացուն գնելու գլխավոր հավակնորդներից մեկը «Ալ-Իթթիհադն» է, որը հույս ունի գալիք ամռանը ձեռք բերել կիսապաշտպանին:

Relevo-ի փոխանցմամբ՝ Դդե Յոնգը չի ցանկանում տեղափոխվել Սաուդյան Արաբիա։ Սաուդյան ակումբի ներկայացուցիչները ստիպված կլինեն մեծ ջանքեր գործադրել «բլաուգրանայի» կիսապաշտպանին համոզելու համար։

Transfermarkt-ի փորձագետները Ֆրենկի դե Յոնգի արժեքը գնահատում են 45 միլիոն եվրո։