«Թոթենհեմը» շուտով կհայտարարի նոր պաշտպան ձեռք բերելու մասին

«Լենսի» կենտրոնական պաշտպան Կևին Դանսոն կարիերան կշարունակի «Թոթենհեմում»: 26-ամյա ֆուտբոլիստը մոտ էր «Վուլվերհեմփթոնին» միանալուն, սակայն «Թոթենհեմն» առաջ անցավ այս հարցում:

Լրագրող Բեն Ջեյքոբսի խոսքով՝ կողմերը պայմանավորվել են տրանսֆերի պայմանների շուրջ՝ դա ուղիղ գնում է, այլ ոչ թե գնման հնարավորությամբ վարձակալում։

Դանսոն «Թոթենհեմի» համար կարժենա 25 միլիոն եվրո։ Ֆուտբոլիստը լոնդոնյան ակումբի հետ պայմանագիր կկնքի մինչեւ 2030 թվականը։ Այս մրցաշրջանում Կևին Դանսոն «Լենսի» կազմում անցկացրել է 14 հանդիպում: