Կարնի Չուկվուեմեկան կարող է տեղափոխվել գերմանական գրանդ

Կարնի Չուկվուեմեկան կարող է տեղափոխվել «Բորուսիա»: Դորտմունդցիները պաշտոնական վարձակալության առաջարկ են արել «Չելսիի» կիսապաշտպանին: Այս մասին հայտնում է Ֆաբրիցիո Ռոմանոն։

Կողմերը բանակցում են, սակայն 21-ամյա խաղացողի ծառայություններով հետաքրքրված են նաև այլ ակումբներ։

Չուկվուեմեկան այս մրցաշրջանում անցկացրել է 1 խաղ Անգլիայի լիգայի գավաթում և 4 հանդիպում՝ Կոնֆերենցիաների լիգայում։