Մյունխենի «Բավարիայի» հարձակվող Հարի Քեյնը խոսել է իր թիմակից Մատիս Տելի ապագայի մասին։
Ֆրանսիացին չի կարողանում տեղ գրավել մյունխենցիների հիմնական թիմում, բայց նաը չի շտապում հեռանալ։ Հավանաբար լավագույն լուծումը կլինի մինչև մրցաշրջանի ավարտ սպասելը: 19-ամյա հարձակվողի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Արսենալը»:
«Մատիսը հիանալի երիտասարդ խաղացող է: Ես նրա հետ աշխատել եմ 18 ամիս։ Նա մեծ ներուժ ունի և քրտնաջան մարզվում է: Նա աճելու տեղ ունի։ Ու նաև ճիշտ վերաբերմունք իր կարիերայի նկատմամբ։
Իմ խորհուրդն այն է, որ ուր էլ նա գնա, նա պետք է համոզվի, որ խաղային ժամանակ կստանա և փորձ ձեռք կբերի»,- Քեյնի խոսքերն է մեջբերում «Bayern & Germany»-ն։