«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան պատասխանել է կենտրոնական պաշտպան Աբդուկոդիր Խուսանովի մասին հարցին։
Պրեմիեր լիգայի վերջին տուրի՝ «Չելսիի» դեմ խաղում (3:1) «Քաղաքայինների» նորեկը թանկ արժեցող սխալ թույլ տվեց իր նորամուտի արդեն երրորդ րոպեին։ 20-ամյա խաղացողը փոխարինվել է երկրորդ խաղակեսի սկզբում։
«Այդ սխալի համար ես ինձ եմ մեղադրում, ոչ թե Խուսանովին։ Գիտե՞ք, թե մեր պաշտպաններից քանիսն են սխալվել այս մրցաշրջանում: Դեբյուտ, Պրեմիեր լիգա, Պալմերը, Ջեքսոնը և մյուսները քո դեմ:
«Ինձ դուր է գալիս, թե ինչպես են Աբդուկոդիրին աջակցում մյուս խաղացողները»,- ասել է Գվարդիոլան կիրակի օրը Լոնդոնի «Արսենալի» դեմ խաղից առաջ։