«Պարի Սեն Ժերմենի» վինգեր Մարկո Ասենսիոն տեղափոխվել է «Ասթոն Վիլա»: Ակումբները համաձայնել են վարձակալել իսպանացուն, ով փարիզցիների գլխավոր մարզիչ Լուիս Էնրիկեի պլանների մեջ չէր մտնում։
29-ամյա խաղացողը կիրակի օրը մեկնելու է Անգլիա, հայտնում է ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն։ Վարձակալության գործարքը չի ներառում գնման տարբերակ:
Մարկո Ասենսիոն միացավ Լիգա 1-ի գրանդին 2023 թվականի ամռանը՝ Մադրիդի «Ռեալից» տեղափոխվելով ազատ գործակալի կարգավիճակով։
Այս մրցաշրջանում ֆուտբոլիստը մասնակցել է 16 հանդիպման՝ դառնալով 2 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։