Էդուարդ Սպերցյանը կարող է հանդես գալ անգլիական ակումբում

Հայաստանի հավաքականի կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանը կարող է հանդես գալ Անգլիայի 2-րդ լիգայում ներկայումս հանդես եկող ակումբում։

Ինսայդեր Իվան Կարպովը հայտնում է, որ «Լիդսը» ցանկանում է պայմանագիր կնքել «Կրասնոդարի» կիսապաշտպանի հետ:

Տրանսֆերը հետաքրքրել է Չեմպիոնշիփի առաջատար թիմի գլխավոր մարզիչ Դանիել Ֆարկեին, ով 2022 թվականին մի քանի ամիս աշխատել է ռուսական ակումբում։

Այս մրցաշրջանում Սպերցյանը անցկացրել է 18 հանդիպում և դարձել 6 գոլի հեղինակ։