«Բարսելոնայի» կիսապաշտպանը կարող է կարիերան շարունակել Պրեմիեր Լիգայում

Ինչպես հայտնում է լրագրող Դավիդ Բեռնաբեուն «Բորնմութը» հետաքրքրված է Պաբլո Տորեին վարձավճարով ձեռք բերելու հնարավորությամբ:

Անգլիական ակումբն արդեն կապ է հաստատել «Բարսելոնայի» հետ՝ խաղացողի իրավիճակի վերաբերյալ հարցերով: Երկու ակումբներն ունեն լավ հարաբերություններ։ Պաբլոյի պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին, և «Բարսան» այս պահին երկարաձգման շուրջ բանակցություններ չի վարում:

Նրանք գոհ են ֆուտբոլիստի պրոֆեսիոնալիզմից, բայց կարող են դուռը բացել նրա առաջ, քանի որ կիսապաշտպանությունում ֆուտբոլիստները շատ են և բարձրակարգ։