CHAMPIONS LEAGUE. Հայտնի են փլեյ-օֆֆ փուլի վիճակահանության արդյունքները

Շվեյցարական Նյոն քաղաքում գտնվող ՈՒԵՖԱ-ի շտաբ-բնակարանում կայացավ Չեմպիոնների Լիգայի փլեյ-օֆֆ փուլի վիճակահանությունը, որի արդյունքում հայտնի դարձան 1/16-րդ եզրափակչի զույգերը.

«Բրեստ» – ՊՍԺ (այս զույգի հաղթողը կմրցի կամ «Լիվերպուլի», կամ «Բարսելոնայի» հետ)

«Մոնակո» – «Բենֆիկա» (այս զույգի հաղթողը կմրցի կամ «Լիվերպուլի», կամ «Բարսելոնայի» հետ)

«Յուվենտուս» – ՊՍՎ (այս զույգի հաղթողը կմրցի կամ «Արսենալի», կամ «Ինտերի» հետ)

«Ֆեյենորդ» – «Միլան» (այս զույգի հաղթողը կմրցի կամ «Արսենալի», կամ «Ինտերի» հետ)

«Մանչեսթեր Սիթի» – «Ռեալ Մադրիդ» (այս զույգի հաղթողը կմրցի կամ «Ատլետիկոյի», կամ «Բայերի» հետ)

«Սելթիկ» – «Բավարիա» (այս զույգի հաղթողը կմրցի կամ «Ատլետիկոյի», կամ «Բայերի» հետ)

«Բրյուգե» – «Ատալանտա» (այս զույգի հաղթողը կմրցի կամ «Լիլի», կամ «Ասթոն Վիլայի» հետ)

«Սպորտինգ» – «Բորուսիա» Դորտմունդ (այս զույգի հաղթողը կմրցի կամ «Լիլի», կամ «Ասթոն Վիլայի» հետ)

Առաջին խաղերը տեղի կունենան փետրվարի 11-ին և 12-ին, իսկ պատասխան հանդիպումները՝ մեկ շաբաթ անց: