Ռուդի Գարսիան խոսել է Բելգիայի հավաքականի դարպասապահ Տիբո Կուրտուայի մասին։
«Կուրտուան Բելգիայի հավաքականի պատմության մեծագույն ֆուտբոլիստներից մեկն է։ Մենք ունենք նաև այլ լավ դարպասապահներ, բայց ես Տիբոյին համարում եմ աշխարհի լավագույնը։ Հիանալի կլինի, եթե նա վերադառնա մեր ազգային թիմ»։
Հիշեցնենք, որ ավելի վաղ 32-ամյա «Ռեալի» դարպասապահը դադարեցրել էր հանդես գալ հավաքականում՝ հայտարարելով, որ Տեդեսկոյի մարզչական շտաբի դեպքում թիմ չի վերադառնա։