Քայլ Ուոքերը խոսել է «Միլան» տեղափոխության մասին

«Միլանի» նորեկ Քայլ Ուոքերը խոսել է «Մանչեսթեր Սիթիից» իր տեղափոխության մասին։ Ռոսոներիները վարձակալել են անգլիացուն մինչև մրցաշրջանի ավարտը՝ նրան 5 միլիոն եվրոյով գնելու հնարավորությամբ։

Ամենայն հավանականությամբ, տարբերակը կակտիվանա, եւ 34-ամյա ֆուտբոլիստը չի վերադառնա։

«Ես հպարտ եմ և երջանիկ, որ «Միլանում» եմ՝ հարուստ պատմություն ունեցող ակումբ, որին ես հետևել եմ մանկուց: Ինձ համար մեծ պատիվ է միանալ «ռոսոներիներին», և ես անհամբեր սպասում եմ, թե երբ եմ հագնելու «Միլանի» մարզաշապիկը և դուրս գալու խաղադաշտ:

Անհամբեր սպասում եմ իմ կարիերայի հաջորդ գլխին: Շատ շնորհակալություն բոլորին, ովքեր աջակցել են ինձ։ Կհանդիպենք շուտով!” – գրել է Քայլ Ուոքերը սոցիալական ցանցերում: