Կատալոնական «Բարսելոնայի» կիսապաշտպան Դանի Օլմոն հայտնվել է Անգլիայի Պրեմիեր լիգայի մի շարք թոփ ակումբների տեսադաշտում։ Այս մասին հայտնում է The Times-ը։
Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված են «Մանչեսթեր Սիթին», «Մանչեսթեր Յունայթեդը» և Լոնդոնի «Արսենալը»:
Ընթացիկ մրցաշրջանի առաջին հատվածում Օլմոն մասնակցել է 15 հանդիպման։ Կիսապաշտպանը դարձել է վեց գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ:
Դանիի և կատալոնացիների միջև գործող աշխատանքային պայմանագիրն ավարտվում է 2030 թվականի հունիսի վերջին։ Նրա տրանսֆերային արժեքը գնահատվում է 60 միլիոն եվրո։