«Մանչեսթեր Սիթին» Ռոդրիին փոխարինող ձեռք կբերի

Իսպանիայի ազգային հավաքականի ու «Ռեալ Սոսյեդադի» կիսապաշտպան Մարտին Սուբիմենդին կարող է տեղափոխվել Անգլիայի Պրեմիեր լիգա։ Այս մասին հայտնում է Football Insider-ը։

Աղբյուրի համաձայն՝ ֆուտբոլիստի ծառայություններով հետաքրքրված է Պրեմիեր լիգայի չեմպիոն «Մանչեսթեր Սիթին»: Սիթիի ղեկավարությունը պատրաստ է վճարել ֆուտբոլիստի հրաժարագինը, որը կազմում է 50 միլիոն եվրո։

Անգլիայի չեմպիոնը իսպանացուն դիտարկում է որպես հայրենակից Ռոդրի Էրնանդեսին այլընտրանք։ Այս մրցաշրջանում Մարտինը «Ռեալ Սոսյեդադի» կազմում անցկացրել է 21 հանդիպում, որոնցում դարձել է մեկ գոլի և երկու գոլային փոխանցման հեղինակ։ Նրա պայմանագիրը նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը: