«Մոնցան» իր պաշտոնական կայքի միջոցով հայտնել է Ալեսանդրո Նեստային թիմի գլխավոր մարզչի պաշտոնից հեռացնելու մասին։
Դա տեղի է ունեցել այն բանից հետո, երբ թիմը 1։2 հաշվով պարտվել է «Յուվենտուսին»։
Մամլո հաղորդագրության մեջ «Մոնցան» շնորհակալություն է հայտնել Նեստային կատարած աշխատանքի համար և մաղթել ամենայն բարիք ապագայում։
Ներկայումս «Մոնցան» Իտալիայի առաջնության մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում է։
Տասնյոթ տուրերում թիմը կարողացավ ստանալ ընդամենը տասը միավոր: «Մոնցան» Ա Սերիայի հաջորդ հանդիպումը կանցկացնի շաբաթ օրը՝ դեկտեմբերի 28-ին, դրսում, «Պարմայի» դեմ: