«Մանչեսթեր Յունայթեդը» գրանցել է իր պատմության ամենավատ ցուցանիշը

Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի մարզիչն է նորանշանակ Ռուբեն Ամորիմը, երեկ սեփական մարզադաշտում 0։3 հաշվով պարտվեց «Բորնմութին»։

Այդ պարտությունը 7-րդն էր այս մրցաշրջանի թնացքում Պրեմիեր Լիգայում և այժմ մանչեսթերյան ակումբը 22 միավորով 13-րդն է մրցաշարային աղյուսակում։

«Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի ստորին կեսում Սուրբ Ծննդյան օրերից առաջ։

Հաջորդ հանդիպումը Ամորիմի գլխավորած թիմը կանցկացնի դեկտեմբերի 26-ին՝ հյուընկալվելով «Վուլվերհեմփթոնին»։