Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը», որի մարզիչն է նորանշանակ Ռուբեն Ամորիմը, երեկ սեփական մարզադաշտում 0։3 հաշվով պարտվեց «Բորնմութին»։
Այդ պարտությունը 7-րդն էր այս մրցաշրջանի թնացքում Պրեմիեր Լիգայում և այժմ մանչեսթերյան ակումբը 22 միավորով 13-րդն է մրցաշարային աղյուսակում։
«Մանչեսթեր Յունայթեդը» պատմության մեջ առաջին անգամ հայտնվել է անգլիայի առաջնության մրցաշարային աղյուսակի ստորին կեսում Սուրբ Ծննդյան օրերից առաջ։
Հաջորդ հանդիպումը Ամորիմի գլխավորած թիմը կանցկացնի դեկտեմբերի 26-ին՝ հյուընկալվելով «Վուլվերհեմփթոնին»։