Մյունխենի «Բավարիայի» վինգեր Լերոյ Սանեն պատասխանել է ակումբում իր ապագայի վերաբերյալ հարցին:
«Ցանկանում եմ մնալ «Բավարիայում»: Մաքս Էբերլը շատ է խոսել այս մասին, ուստի ես էլ եմ ուզում հայտնել իմ կարծիքը։ Առայժմ ամեն ինչ լավ է ընթանում, մենք կտեսնենք դեռ, թե ինչ կլինի»,- Սանեի խոսքերն է մեջբերում SkyDe-ն։
Այս մրցաշրջանում 28-ամյա ֆուտբոլիստը մասնակցել է 19 հանդիպման՝ ներառյալ բոլոր մրցաշարերը, որոնցում դարձել է հինգ գոլի և մեկ գոլային փոխանցման հեղինակ։ Սանեի գործող պայմանագիրը «Բավարիայի» հետ ավարտվում է 2025 թվականի ամռանը։
Խոսակցություններ կան, որ ակումբը չի ցանկանում երկարաձգել պայմանագիրը գերմանացու հետ։ Transfermarkt պորտալի տվյալներով՝ նրա արժեքը կազմում է 45 միլիոն եվրո։