Ֆլորիան Վիրցը երկարաձգել է պայմանագիրը «Բայերի» հետ

Լևերկուզենի «Բայերի» կիսապաշտպան Ֆլորիան Վիրցը նոր պայմանագիր է կնքել իր թիմի հետ։ Այս մասին հայտնում է Kicker-ը։

Աղբյուրի համաձայն՝ 21-ամյա վինգերի նոր պայմանագիրը «դեղագործների» հետ նախատեսված է մինչև 2027 թվականի կեսերը։ Նախորդ պայմանագրի ժամկետը լրանում է 2026 թվականին։

Բունդեսլիգայի ընթացիկ առաջնությունում Վիրցը անցկացրել է 14 հանդիպում՝ դառնալով 6 գոլի և 4 գոլային փոխանցման հեղինակ։

Transfermarkt-ը ֆուտբոլիստի արժեքը գնահատում է 130 միլիոն եվրո։