«Բարսելոնայի» հարձակվող Լամին Յամալը նշել է ամենաբարդ մրցակցին, ում դեմ երբևէ խաղացել է։
«Ամենաբարդ մրցակիցը ում դեմ երբևէ խաղացել եմ դա Գերմանիայի հավաքականի և «Լայպցիգի» ձախ պաշտպան Դավիդ Ռաումն է։ Նա շատ կոշտ և կոպիտ էր խաղում»,- Յամալի խոսքերն է մեջբերում Tuttosport-ը։
Այս մրցաշրջանում Յամալը բոլոր մրցաշարերում անցկացրած 21 խաղում դարձել է 6 գոլի և 12 գոլային փոխանցման հեղինակ։