Գործակալ Ժորժե Մենդեշը, ով ներկայացնում է «Բարսելոնայի» վինգեր Լամին Յամալի շահերը, պատասխանել է իր հաճախորդի ապագայի մասին հարցին։
«Յամալը, անկասկած, պատրաստվում է երկարաձգել պայմանագիրը «Բարսելոնայի» հետ, նա այս ակումբի երկրպագու է»,- Մենդեշի խոսքերն է մեջբերում BBC-ն։
17-ամյա իսպանացու ներկայիս պայմանագիրը հարազատ ակումբի հետ նախատեսված է մինչև 2026 թվականի հունիսի 30-ը, իսկ տրանսֆերային արժեքը գնահատվում է 150 միլիոն եվրո։
Այս մրցաշրջանում Յամալը 21 հանդիպում է անցկացրել «Բարսելոնայի» կազմում, խփել է 6 գոլ և կատարել 12 գոլային փոխանցում։