«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է վաճառել թիմի առաջատարներից մեկին

«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Մարկուս Ռեշֆորդը հանվել է վաճառքի, հայտնում է The Guardian-ը։ Ակումբն այս քայլին գնացել է «մշակութային զրոյացման» նպատակով, որն անհրաժեշտ է ակումբի հետագա վերափոխման համար։

Ըստ «Մանչեսթեր Յունայթեդի» ղեկավարության՝ Մարկուսի ժամանակն ակումբում արդեն անցել է։ Հիշեցնենք, որ Ռեշֆորդը չի ընդգրկվել Ռուբեն Ամորիմի թիմի հայտացուցակում՝ Սիթիի դեմ հաղթական մանչեսթերյան դերբիի համար (2:1): Հանդիպումը կայացել է անցած կիրակի «Էթիհադ» մարզադաշտում։