«Մանչեսթեր Յունայթեդի» երիտասարդ հարձակվող Ալեխանդրո Գառնաչոն դուրս մնաց «կարմիր սատանաների» հայտացուցակից կիրակի երեկոյան մանչեսթերյան դերբիում:
Նրա հետ միասին հայտացուցակում չի ընդգրկվել Մարկուս Ռեշֆորդը։ Այնուամենայնիվ, Գառնաչոն, ի տարբերություն Ռեշֆորդի, դեռ ունի շարք վերադառնալու հնարավորություն, գրում է The Guardian-ը։ Ինչ վերաբերում է Ռեշֆորդին, ապա նույն աղբյուրը ավելի վաղ հայտնել էր, որ անգլիացուն ակումբը հանել է վաճառքի։
20-ամյա Գառնաչոն այս մրցաշրջանում ութ գոլ է խփել «կարմիր սատանաների» կազմում: Երեքական՝ Անգլիայի Պրեմիեր լիգայում և Լիգայի գավաթում, մեկական՝ Անգլիայի Սուպերգավաթի և Եվրոպայի լիգայում համապատասխանաբար։