«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ֆիլ Ֆոդենը խոսել է ակումբի վերջին արդյունքների մասին։
«Մենք դեռ հեռու ենք մեր մակարդակից, բայց ես դեռ կարծում եմ, որ մեր թիմը բավական լավ է խաղում միավորներ հավաքելու և արդյունքի հասնելու համար:
Մենք պետք է պահպանենք կենտրոնացվածությունը ամբողջ 90 րոպեի ընթացքում, բայց ինչ-ինչ պատճառներով մենք անջատվում ենք կարևոր պահերին: Մենք մնում ենք միասնական և շարունակում ենք հավատալ ինքներս մեզ՝ հաշվի առնելով այն, ինչի հասել ենք անցյալում:
Թիմը շարունակում է հավատալ մարզումային գործընթացին ու գլխավոր մարզչին»,- Ֆոդենի խոսքերն է մեջբերում BBC-ն։ «Մանչեսթեր Սիթին» Անգլիայի Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի 5-րդ տեղում է, իսկ վերջին տուրում Գվարդիոլայի թիմը սեփական հարկի տակ պարտվեց «Մանչեսթեր Յունայթեդին» (1:2):