Միխայիլ Մուդրիկը կարող է որակազրկվել

«Չելսիի» կիսապաշտպան Միխայիլ Մուդրիկին չորս տարով որակազրկում է սպառնում` դրական դոպինգ թեստի պատճառով, հայտնում է UA-Football-ը։

Ավելի վաղ հաղորդվում էր, որ Մուդրիկը հոկտեմբերին դրական դոպինգ թեստ է անցել։ Ֆուտբոլիստի «Ա» նմուշում արգելված նյութ է հայտնաբերվել։

Մուդրիկը լոնդոնյան ակումբում է հանդես գալիս 2023 թվականից։ Նրա պայմանագիրը «Չելսիի» հետ նախատեսված է մինչև 2031 թվականը։ Ֆուտբոլիստի տրանսֆերային արժեքը գնահատվում է 30 մլն եվրո։