Նեյմար. «Երբ ես փոքր էի, իմ երազանքն էր խաղալ «Սանթոսում» և Բրազիլիայի հավաքականում»

«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը խոսել է իր կարիերայի մասին:

«Իրականությունը գերազանցել է իմ մանկության բոլոր երազանքները։ Երբ ես փոքր էի, իմ երազանքն էր խաղալ «Սանթոսում» և Բրազիլիայի հավաքականում։ Բայց Աստված ինձ շատ ավելին է տվել:

Ես շատ գոհ եմ իմ կարիերայից, խաղացել եմ շատ մեծ ակումբներում։ Եվ այսօր ես «Սելեկաոյի» պատմության լավագույն ռմբարկուն եմ, շատ ուրախ եմ, որ հասա դրան: Դա մեծ աշխատանք էր, և ես մեծ ջանքեր գործադրեցի:

Նվիրվել եմ ազգային հավաքականին: Ձեր երկրի համար պատմություն կերտելը հիանալի բան է և պատիվ: Կարծում եմ՝ երեխաներս կտեսնեն, որ ես կարևոր էի իմ երկրի պատմության մեջ»,- Նեյմարի խոսքերը մեջբերում է RMC Sport-ը: