«Բարսելոնան» պատմության մեջ առաջին անգամ սեփական հարկի տակ պարտվեց «Լեգանեսին»

Կիրակի օրը՝ դեկտեմբերի 15-ին, կայացավ Իսպանիայի առաջնության 17-րդ տուրի «Բարսելոնա» – «Լեգանես» հանդիպումը։ Հանդիպումն ավարտվել է կատալոնացիների պարտությամբ՝ 0։1 հաշվով։

Միակ գոլը 4-րդ րոպեին խփեց հյուրերի պաշտպան Սերխիո Գոնսալեսը։

Այսպիսով, «Բարսելոնան» պատմության մեջ առաջին անգամ սեփական հարկի տակ պարտվեց «Լեգանեսին»:

Նշենք, որ «Բարսելոնան» Իսպանիայի առաջնության մրցաշարային աղյուսակում առաջին տեղում: